Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 
  • «Ես կարող եմ պահանջել այն, ինչ տալիս եմ»

    «Ես կարող եմ պահանջել այն, ինչ տալիս եմ»

    30.04.2013| 15:40
    Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի հրավիրած «Ինչպես կարող են միջազգային և միջկրոնական համաձայնությունները Եվրասիական տարածաշրջանում դառնալ խաղաղության հաստատման և Հայաստանի ու Ղազախստանի դինամիկ զարգացման երաշխավորը» թեմայով սեմինարին մասնակցում էին և ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այմդոս Բոզժիգիտովը, ազգային փոքրամասնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
  • Ժողովուրդը երեխայի պես է

    Ժողովուրդը երեխայի պես է

    30.04.2013| 14:32
    Այնպես է ստացվում, որ հինգ տարին մեկ հայաստանցիները պայքար են սկսում, շարժում է ձևավորվում, բայց դրանք վաղ թե ուշ մարում են: Սրանում, իհարկե, մեղքը ժողվրդինը չէ, քանի որ ժողովուրդը միշտ պատրաստ է դուրս գալու հրապարակ: Վերջին ապացույցը նախագահական ընտրություններն էին ու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը: Հենց առաջին հանրահավաքներից կարծիքներ էին հնչում, թե այն շուտով մարելու է, կամ էլ` ի՞նչ շարժում ինչ-որ «Բարևի» շուրջ: Փաստ է, որ այն կանխատեսվածից երկար տևեց, ու դեռ պարզ չէ, քաղաքապետի ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ինչպես կվարվի: Գուցե նա ցանկանա հետ բերել իր հանրային ռեսուրսը, և ականատես լինենք ինչ-որ շարունակության:
  • Օբաման և Պուտինը քննարկել են Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման հարցը

    Օբաման և Պուտինը քննարկել են Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման հարցը

    30.04.2013| 11:44
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում անհանգստություն է հայտնել սիրիական իշխանության կողմից քիմիական զենքի կիրառման առնչությամբ։ Սպիտակ տանը հայտարարել են, որ խնդրի քննարկումը կշարունակվի երկու երկրների արտգործնախարարների մակարդակով։
  • Քարզայը խոստովանել է, որ գումար է ստացել ԱՄՆ-ից

    Քարզայը խոստովանել է, որ գումար է ստացել ԱՄՆ-ից

    30.04.2013| 11:38
    Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խոստովանել է, որ իր վարչակազմը ստացել է գաղտնի վճարումներ ԱՄՆ-ից։ Նրա խոսքով՝ գումարները մեծ թիվ չէին կազմում և օգտագործվել են օրինական ճանապարհով։
  • Քաղաքը, որ  խաչմերուկ չունի

    Քաղաքը, որ խաչմերուկ չունի

    30.04.2013| 02:26
    Պարզապես տխուր է, մարդկայնորեն տխուր այն ամենը, ինչ կատարվում է այս օրերին Երևանի ավագանու ընտրության առիթով: Առաջին հայացքից ամեն ինչ քիչ թե շատ նորմալ է: Օրենսդրորեն ամեն ինչ համարյա օրինաչափ ու կատարյալ է. քաղաքական ուժերը ճիշտ ժամանակին, պահպանելով բոլոր կանոնները, պայքարում են համայնքային (հիշեցնում եմ` բնավ ոչ համապետական, ընդամենը համայնքային) ընտրություններում հաղթելու համար, որը չորս տարով ավագանու անդամի կարգավիճակ է տալիս: Ճիշտ է, այդ համայնքը մայրաքաղաքն է, Հայաստանի դեպքում` պետության կեսը բնակչության թվով, մյուս ազդեցությունների մասին չեմ ասում: Առաջին հայացքից, իրոք, ամեն ինչ ճիշտ է ու օրինաչափ: Բայց հանճարեղ է ասված, որ սատանան մանրամասների մեջ է: Մանրամասներ, որոնք բնավ էլ չորրորդական նշանակություն չունեն: Մանրամասներ, որոնք մեր կյանքի ամբողջությունն են կազմում: Մանրամասներ, որոնք անմահ են պահում սատանային:
  • Մեռավ ինտրիգը,  կեցցե՛ ինտրիգը

    Մեռավ ինտրիգը, կեցցե՛ ինտրիգը

    30.04.2013| 02:23
    Ընտրական եռաֆազ ցիկլն իր ֆինիշին է մոտենում` գործընթացի նկատմամբ հետաքրքրությունն իսպառ կորցրած: Միակ ինտրիգը, որ կարող է «տեսարան» ապահովել, մնացել է մայիսի 9-ի հանրահավաքը, որ կարող է սնուցող «երակ» դառնալ հետընտրական զարգացումների համար: Մոդերատորները կփորձեն պահել լարվածությունը, մի քիչ էլ այս ընտրությունները հարամելու, ազդեցություն ձեռք բերելու համար, ինչը նույնքան անհեռանկար է, որքան նախագահականի հետընտրական զարգացումներն էին: Եթե ոչ ավելին: Շա՜տ ավելին։
  • «Ռեալ, պրակտիկ ու կյանքի մարդ եմ»

    «Ռեալ, պրակտիկ ու կյանքի մարդ եմ»

    30.04.2013| 02:17
    Այս ընտրությունների ամենամեծ «նոու-հաուն», թերևս, ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻ «հայտնությունն» էր: Մարդը երեսուն տարի «կքալեր բեմին» վրա որպես զորավար, կներեք` որպես ոստիկան, մենք չգիտեինք: Չորս տարի է` ԱԻ նախարար է, յուր նախարարությունը դարձել է աշխարհի 160 ԱԻ նախարարություններից հիսուն ամենալավերից մեկը: Հա, չմոռանանք, ինչպես միշտ` գեներալ է: Դոկտոր-պրոֆեսոր: Նույն ինքը` Ջեյմս Բոնդ:
  • «Որպեսզի հարց չտամ, չխանգարեմ,  գրավոր ենք իրար հետ շփվում»

    «Որպեսզի հարց չտամ, չխանգարեմ, գրավոր ենք իրար հետ շփվում»

    30.04.2013| 02:08
    -Օրերս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրու հայտնի իրադարձությունների առնչությամբ նկատել էր, որ այդ ամենը «գողական մտածողության» հետևանք է: Ի՞նչ եք կարծում` «գողական մտածողություն» միայն Գյումրիո՞ւմ է, Երևանում, Էջմիածնում նման բան չկա՞: -Չես կարա ասես:
  • «Ի վերջո, գնահատական տվողը ժողովուրդն է»

    «Ի վերջո, գնահատական տվողը ժողովուրդն է»

    30.04.2013| 01:59
    «ՆԱՅԱԾ ԹԵ ՈՎ ԻՆՉ ՔԹԻ ԾԱԿ ՈՒՆԻ» ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար) -ՀՅԴ-ն բավականին խիստ է քննադատում ՀՀԿ թեկնածուին` Տարոն Մարգարյանին, համարում է ոչ միայն վատ քաղաքապետ, այլև հեգնում, թե ՀՀԿ-ն իր «ռաբիս» ճաշակով չի կարող մայրաքաղաք ղեկավարել:
  • Անատոլիական քաղաքակրթության «բզկտվածությունը» երկիրը կտանի մասնատման

    Անատոլիական քաղաքակրթության «բզկտվածությունը» երկիրը կտանի մասնատման

    30.04.2013| 01:53
    Թուրքիայի ներքին և միջազգային դրությունը շատ հակասական է և այդ երկարատև իրավիճակն անդրադառնում է համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ տիրող ճգնաժամային երևույթների վրա։ Ձգտելով դառնալ Մեծ Մերձավոր Արևելքի առաջատար պետությունը, Թուրքիան զգալի հաջողություններ է արձանագրել տնտեսության մեջ և սոցիալական ոլորտում, տարածաշրջանային նոր քաղաքականություն է իրականացնում, սակայն շարունակում է կախման մեջ մնալ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության և միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերություններից։